News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ից Ատոմակայանը գտնվում է պլանային վերանորոգման մեջ, շահագործման ժամկետի երկարացման ծրագրով աշխատանքներ են տարվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ անդրադառնալով էներգոհամակարգում տեղի ունեցած խափանումներին:

«Մինչեւ սեպտեմբերի 10-ը ատոմակայանը պլանային վերբեռնավորման մեջ: Էներգոհամակարգում եղավ լարման տատանում, մեզ մոտ էլ զգացինք: Հենց առաջին տատանումներից հետո մենք անցանք մեր ներքին դիզելային կայաններից սնուցման: Այսինքն անջատվեցինք էներգոհամակարգից եւ սնուցումն ստանում էինք դիզելային գեներատորներից: Մոտ 1 ժամ 20 րոպե շարունակեցինք այդպես աշխատել, եւ երբ էներգոհամակարգում վիճակը վերջնականապես, նորից վերադարձանք էնեգոհամակարգի սնուցման:

Այդ ընթացքում Ատոմակայնը միշտ ունեցել է որակյալ լարում եւ Ատոմակայանը անվտանգության որեւէ խնդիր չի ունեցել հիմա էլ չունի»,-ընդգծեց տնօրենը:

Նա դժվարացավ ասել, թե ինչ է տեղի ունեցել մյուս կայաններում. «Կլինի հանձնաժողով, կուսումնասիրեն, կհասկանան, թե որ կայանում ինչ է պատահել: մեզ մոտ որեւէ խնդիր չի եղել ու չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, ինչի հետեւանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում:

Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ