News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ միջամտել, քանի որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գործունեությունը երկրի համար քաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է դերասան Վյաչեսլավ Շամիրյանը։

Նա հիշեցրել է, որ նույնիսկ 90-ականներին իրենց հաջողվել է պահել թատրոնը, իսկ այժմ, երբ պետք է նկատելի լինեն բարեփոխումները, կրկին ճնշվում է մշակույթի ռուսալեզու օջախը։

«Ինչպես բազմիցս ասել է Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդն ինքը պետք է որոշում կայացնի։ Մեր կոլեկտիվը՝ լինելով ժողովրդի մի մասը, ցանկանում է, որ տնօրենի պաշտոնում մնա Յուրի Իգիթխանյանը»,- նշել է դերասանը։  

Դերասանը հիշեցրել է նաեւ, որ մշակույթի նախարարության, իսկ այժմ՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարության պաշտոնյաները փորձում են կադրային փոփոխություններ կատարել թատրոնում՝ կարծելով, որ այն խոցելի է։

«Նրանք սխալվում են։ Մենք խոցելի չենք եւ հասկանում ենք՝ ինչ դեր է այն խաղում մեր երկրի կանքում։ Վիրավորական է այն, որ մեզ կաշառակերների հետ մեկ հարթության վրա են դնում՝ դժգոհություն հայտնելով հարկերի վճարման կապակցությամբ։ Կարծում եմ՝ իշխանությունները պետք է զբաղվեն նրանցով, ովքեր իսկապես խախտում են օրենքը»,- եզրափակել է Շամիրյանը։

Նշենք, որ հուլիսի 8-ից տնօրենի պաշտոնը, որը զբաղեցնում էր Յուրի Իգիթխանյանը, թափուր է մնացել։ Ակնկալվում է, որ տնօրենի նոր պաշտոնակատարի անունը հայտնի կդառնա այսօր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ