News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Բրիտանուհին աերոֆոբիայի պատճառով 24 000 եվրո է պահանջել տուրօպերատորից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Դեպքը տեղի է ունեցել, երբ բրիտանուհին իր ընտանիքի հետ հանգստանում էր Էգեյան ծովի ափին: Հանգստի սկզբից 3 օր անց կնոջ մոտ սրտխառնոց եւ սննդային թունավորման այլ ախտանշաններ են հայտնվել: Հաջորդ 2 օրը նա ինքնուրույն է բուժվել եւ այդ մասին չի հայտնել հյուրանոցի ադմինիստրացիային եւ տուրօպերատորին:

Ավելի ուշ այդ ախտանշանները հայտնվել են նաեւ նրա ընտանիքի մոտ: Տուն վերադառնալուց հետո նա որոշել է դատի տալ տուրօպերատորին՝ հասված անհարմարությունների համար, քանի որ նրա մոտ «արտասահմանում ճանապարհորդությունների ֆոբիա» է առաջացել:

Դրանից հետո կինը 24 000 եվրոյի չափով փոխհատուցում է ստացել:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ