News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ցյուրիխում բնակիչները դատի են տվել աքլորին գիշերը ծուղրուղու կանչելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝  Neue Zurcher Zeitung-ի վրա հղումով: 

Աքլորի տիրոջը պրտավորեցրել են ապահովել աքլորի «լռություն» երեկոյան ժամը 10-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ը, կիրակի օրերին՝ երեկոյան ժամը 10-ից մինչեւ առավոտյան ժամը 9-ը: Նշված ժամանակահատվածում աքլորին արգելվում է լքել հավաբունը, եւ այն պետք է նստի այնտեղ մթության մեջ:

Ընդ որում, հայցվորը նշել է, թե քանի անգամ է աքլորը ծուղրուղու կանչում: Մասնավորապես, նա հաշվել է, որ աքլորը ժամում 14-44 անգամ ձայներ է հանում եւ՛ ցերեկը, եւ՛ գիշերը, ձայնը 15 մ հեռավորության վրա հասնում է 84 դԲ-ի: Սակայն դատարանը կասկած է հայտնել՝ կապված ձայնի չափի ճշգրտության հետ: Բացի այդ, հայցվորը բողոքել է հոտից:

Նա պնդել է, որպեսզի հավաբունը հանվի, սակայն դատարանը նրան չի աջակցել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ