News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս պահին էներգախնայողության անցնելու կարիք չկա, քանի որ այն շրջանները, որոնք հոսանք ունեն, դա նորմալ լարման ու հաճախականության էլեկտրականություն է, սակայն կան շրջաններ, որտեղ դեռ հոսանք չկա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած խափանումներին:

Նա անդրադարձավ տեղի ունեցածի պատճառներին եւ վարկածներ նշեց. «Էներգոհամակարգում նման անջատումները կարող են տեղի ունենալ բազմաթի պատճառներով. օրինակ կարող է որեւէ խոշոր խնդիր առաջանալ որեւէ կայանում: Միգուցե տեխնոլոգիական խնդիրը առաջացել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում, հետո ցանցի միջոցով հաճախականության խախտումները տարածվել են մյուս կայաններում:

Վարկած երկուս, որ հաճախականության տատանումը եղել է իրանական կողմից: Մենք իրանական էներգահամակարգի հետ մեկ համակարգ ենք: Միգուցե էնտեղ է եղել մեզ համար խոշոր վթար, բայց իրենց համար միգուցե փոքր վթար: Այդտեղից մագնիսական ալիքով եկել հասել է Հայաստան, որովհետեւ այդ պահին գիծը 300 մգվտ հզորությամբ ծանմրաբեռնված է եղել, Հայաստանից արտահանում է տեղի ունեցել:

Վարկած երեք, հնարավոր է Երեւանի ՋԷԿ-ում է եղել տեխնոլոգիական խնդիր, թեեւ Երեւանի ՋԷԿ-ն արդեն հերքել է: Ուսումնասիրությունները ցույց կտան, թե որտեղ է եղել խնդիրը»,-ասաց փոխնախարարը՝ հավաստիացնելով, որ վթարը որեւէ կապ չունի ատոմակայանի հետ, քանի որ ատոմակայանը չի աշխատում, կանգնած է հունիսի 1-ից:

«Եթե պարզվի, որ մարդկային սուբյեկտիվ գործոնների պատճառով է եղել նման վթար, օրենքով սահմանված կարգով այդ մարդիկ կպատժվեն:

Մասնագետները կարողացել են արագ արձագանքել եւ չենք նստել զրոյի վրա, ինչպես դա եղավ մի քանի տարի առաջ մեր հարեւան պետությունում: Մեր հաշվարկներով ժամը 7-ին էներգամատակարարումը վերականգնված կլինի ամբողջությամբ»,-ասաց Վարդանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները: Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ