News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կոչ է արել ՀՀ կառավարությանը մասնակցել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ է անում իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Հուլիսի 3-ից Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների աշխատանքի չներկայանալու հետեւանքով Կոմբինատի աշխատանքը դադարել է՝ կաթվածահար անելով արտադրության պրոցեսը։ Կոմբինատի աշխատակիցները, աշխատանքային պայմանագրի խախտումով, առաջադրում են լրացուցիչ դրամական միջոցներ վճարելու պահանջ, ինչը երկկողմանի պայմանագրերով նախատեսված չէ։ Արտադրության դադարի հետեւանքով կոմբինատը, տեղական համայնքային եւ ՀՀ պետական բյուջեն զգալի նյութական վնասներ կկրեն։ 

Ագարակի կոմբինատի ղեկավարությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող էմոցիոնալ եւ անհիմն մեղադրանքներից եւ հայտնում է, որ կոմբինատը ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտավորությունները կոմբինատի աշխատակիցների, համայնքային եւ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ, այդ թվում, աշխատավարձի, արտաժամյա աշխատանքի եւ հավելավճարների վճարման իր պարտավորությունները։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, լինելով Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, պետական մարմիններին կոչ է անում Կառավարության իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով՝ ստեղծված իրավիճակը իրատեսորեն ուսումնասիրելու եւ լուծման ուղիներ որոնելու նպատակով։ 

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հայաստանյան ակտիվներից մեկն է։ Կոմբինատը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հանրապետության սահմանի մոտ եւ Մեղրիի տարածաշրջանի խոշորագույն արդյունաբերական օբյեկտն է։ 2007 թվականից Ընկերությունը «Ագարակի պղձա-մոլիբդենային կոմբինատի» զարգացման համար ներդրել է 79 մլն․ ԱՄՆ դոլար։  Բանվորների եւ ինժեներա-տեխնիկական անձնակազմի ( առանց ղեկավար կազմի ) միջին աշխատավարձը կազում է 340,000 ՀՀ դրամ։

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից 2008-ից մինչեւ 2018 թվականը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը եւ այլ վճարները կազմել են  121․9 մլն․ ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ  գումարների վճարումները։ 2019 թվականին Ագարակի կոմբինատը նախատեսում էր ՀՀ բյուջե վճարել մոտավորապես 12 մլն․ ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։

Գործունեության արդյունքները ամփոփելով նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 530 մլն ԱՄՆ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ