ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոնք բերման էին ենթարկվել Թումանյան փողոցից, ազատ են արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ ոստիկանների միջեւ Թումանյան փողոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերվել 6 քաղաքացի։




























