News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը։

«Ժամը 18:55-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է եւ իր բնականոն հունով աշխատում է»,– ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ համակարգում վթարի պատճառով՝ հոսանքի անջատումներ են եղել։ Անջատվել էին Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը։ 12։45–ին հոսանքազրկվել էր նաեւ Երեւանի մետրոպոլիտենը, որի հետեւանքով 2 գնացքներ մնացել էին թունելներում։ Կարճ ժամանակում ուղեւորներին տարհանել են, տուժածներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ