News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանն այսօր որոշ ժամանակով հայտնվել էր էներգետիկ կոլապսի մեջ․ հոսանքի հաճախականության տատանումներ են եղել Երեւանում եւ մի շարք այլ բնակավայրերում։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներ։ Երեւանում լուսացույցները չեն աշխատել, խցանումներ են եղել գրեթե բոլոր խաչմերուկներում, Մետրոպոլիտենում հոսանքն անջատվել է, երկու գնացքներ մնացել են թունելներում, ուղեւորներին տարհանել են։ Ինչն էր այս համատարած խափանումների պատճառը։ Պարզաբանելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հրատապ ասուլիս հրավիրեց։ Վարկածներից մեկով հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգից, որը վթարվել է։

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Երևանում է։ Նրան կառավարության շենքի մոտ դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդհանուր օրակարգը քննարկելուց հետո նրանք հանդես եկան հայատարաությամբ։ Դոնալդ Տուսկը խոստացավ Փաշինյանի ուղերձը փոխանցել ԵՄ երկրներին։ Նա նշեց, որ պոզիտիվ դինամիկան Հայաստանում համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծել։ Վերհաստատելով ԵՄ դիրքորոշումը՝ Տուսկը հայտարարեց՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ասաց՝«ԵՄ-ն ոգեւորված է վերջին մեկ տարում մարդկանց խաղաղության նախապատրաստելու եւ հումանիտար հարցերի վրա շեշտը դնելու դինամիկայով եւ ձգտումով»:

Արդեն Բաղրամյան 26-ում Դոնալդ Տուսկին ընդունեց նախագահ Սարգսյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Եվրամիության հետ հարաբերությունները ավելի կսերտանան եւ կխորանան։ https://news.am/arm/news/523190.html

Այցի շարունակությունն առանց փողկապի էր։ Երեւանում կարճ զբոսանքից հետո Դոնալդ Տուսկը այցելեց Սեւանավանք, շրջեց վանքի տարածքով, այնուհետեւ այցելեց նաեւ Նորատուս՝ 9-17-րդ դարերի խաչքարերի համալիր։ https://news.am/arm/news/523188.html

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիան են արել։ Հյուսիսային պողոտայից նրանք պաստառներով շարժվել են դեպի կառավարության շենք, որտեղ ընթանում էր Փաշինյան-Տուսկ ասուլիսը։ Ոստիկանները թույլ չտվեցին ցուցարարներին մոտենալ շենքին՝ պատ կազմելով հրապարակի շատրվանների մոտ։ Քիչ անց Փաշինյանը Տուսկի հետ դուրս եկավ կառավարության շենքից՝ զբոսնելու https://news.am/arm/news/523115.html։ Տուսկի հետ զբոսնող Փաշինյանն այսպիսի վանկարկումներ լսեց նաեւ Հյուսիսային պողոտայում՝ «Ծիրանի» ռեստորանում հյուրի հետ ճաշելուց հետո։ https://news.am/arm/news/523164.html

Քոչարյանի աջակիցները հրապարակից երթով շարժվեցին Կենտրոնով, փորձեցին փակել Թումանյան փողոցը, որտեղով պետք է անցներ Փաշինյանի ավտոշարասյունը։ Ոստիկանությունը միջամտեց, սկսվեց քաշքշուկ։ Ոստիկաններն ուժի կիրառմամբ փողոցից հեռացրին ակցիայի մասնակիցներին, 6 հոգի բերման ենթարկվեց։ Ցույցը շարունակվեց արդեն Կենտրոնի բաժնի առաջ՝ եւ դարձյալ լարված ընթացքով։ Որոշ ժամանակ անց բերման ենթարկված բոլոր 6 ցուցարարներն ազատ արձակվեցին։

Սահմանադրական դատարանը հրապարակել է առաջին ատյանի դատարանի  դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով։ ՍԴ-ն որոշել է դատավորի ներկայացրած երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկը՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցով, ընդունել քննության: Նշենք, որ քրեական օրենսգրքի հենց այս՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի հատկանիշներով է «Մարտի մեկի» գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։

Ռոբերտ Քոչարյանի իրավունքները կոպտորեն խախտվում են. այսօր հայտարարեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։ Նա նշեց, որ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն արդեն 13 օր դատարանը չի դիտարկում այն, իսկ փաստարկները, ըստ Ալումյանի, ոչ մի ընդհանուր բան չունեն օրենքի հետ։ Փաստաբանն այս խնդրով դիմել է Հայաստանի օբուդսմենին։

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ձերբակալված «Տոյոտայի» վարորդ Սողոմոն Հակոբյանը այսօր դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Վարորդին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին սարսափելի վթար էր տեղի ունեցել Զոդի կամրջի վրա, 6 հոգի զոհվել էր, 13-ը՝ տուժել։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 534 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 594, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 48 դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ