News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելական կողմը հույս ունի, որ Գյումրիից ոչ հեռու հաբի կառուցման նախագիծը հեռանկարներ ունի: Այս մասին Իսրայելի անկախության օրվա պատվին ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին:

Նա հույս հայտնեց, որ այս նախագիծը կհաջողվի եւ մեծ թվով իսրայելցի բիզնեսմենների կներգրավի: Նրա խոսքով՝ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման շատ ոլորտներ կան, որոնցից է ՏՏ ոլորտը, գիտական ոլորտներում համագործակցությունը: Նա նշեց փորձի փոխանակման կարեւորությունը եւ հայ ուսանողներին Իսրայելում ուսանելու հնարավորության տրամադրումը, ինչպես նաեւ հայ բժիշկների համար թրեյնինգները: «Մենք աշխատում ենք գոյություն ունեցող ներուժի նյութականացմամբ»,- նշեց նա:

Հիշեցնենք , որ անցյալ տարի իսրայելական ընկերությունը հայտարարել էր Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրության մասին, որը սպասարկելու էր եվրասիական շուկան: Հուշագիրը ստորագրվել էր Գյումրիի քաղաքապետարանի եւ Լոջիսթիք FTZ ընկերության միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ