News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը չորեքշաբթի Անկարա է ժամանել: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուրախ ենք հայտնել, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակված Դեւիդ Սաթերֆիլդը Անկարա է ժամանել: Բարի գալուստ Թուրքիա»,- նշված է դիվանագիտական ներկայացուցչության Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Պետքարտուղարության տեղեկացմամբ՝ Սաթերֆիլդը նախկինում աշխատել է Եգիպտոսում, Լիբանանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում եւ Սիրիայում ԱՄՆ դեսպանատներում: Նա նաեւ ղեկավարել է Իտալիայում Բազմազգ ուժերի եւ դիտորդների ներկայացուցչությունները: 2017 թվականից զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնականի պաշտոնը:

Թուրքիայում Միացյալ Նահանգների վերջին դեսպան Ջոն Բասը 2014-2017 թվականներին ղեկավարել է Անկարայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը: Բասը, որը հիմա Աֆղանստանում ԱՄՆ դեսպանն է, Թուրքիայից հեռացել է 2017 թվականի հոկտեմբերին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ վիզային ճգնաժամից հետո, երբ երկրները դադարեցրել էին որ ներգաղթային վիզաների տրամադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ