News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվ՝ հուլիսի 11-ի նիստում որոշում կայացրեց բյուջեի վերաբաշխում կատարել, որով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պահպանման ծախսերից, տեղեկատվական ծառայություններ հոդվածից Գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների համար նախատեսված 2 մլն դրամը վերաբաշխման միջոցով ուղղել «Տեղեկատվական տեխնոլոգիաների խթանում» ծրագրի Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման միջոցառմանը, պայմանավորված հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի եւ ծառայությունների բրենդը միջազգային շուկաներում ներկայացման անհրաժեշտությամբ, նկատի ունենալով, որ գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է:

Որոշման հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիական ծառայությունների եւ արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական փաթեթ, որը համապարփակ տեղեկատվություն կմատուցի հայկական  տեխնոլոգիական զարգացման նախապատմության եւ հեռանկարների մասին:  Բացի այդ, իրականացվեն  միջոցառումներ, որի արդյունքում կստեղծվի տեղեկատվական փաթեթ` Հայկական բարձր տեխնոլոգիական զարգացման ուղու մասին:

Փաթեթը նախատեսվում է մշակել հայերեն եւ անգլերեն լեզուներով, որը նաեւ կիրառելի կլինի եւ տեղական հայկական ըներությունների, եւ միջազգային շուկաներում նոր գործընկերների ներգրավման, ինչպես նաեւ հայկական արտադրանքի բրեդավորման համար:

Հաշվի առնելով, որ սույն թվականի հոկտեմբեր ամսից նախատեսվում են մի շարք միջոցառումներ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հանդիպումներ, ուստի անհրաժեշտ է նշված ծառայությունների ամբողջ ձեռքբերումը իրականացնելմինչեւ 2019 թվականի երրորդ եռամսյակի ավարտը՝գնման ձեւ սահմանելով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:

Ընդ որում, հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչեւ 80 օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որեւէ ձեւի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

Տպել
Ամենաշատ