News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում որոշում կայացրեց ՊՆ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Արին-Բերդի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 183 276 247 դրամ կադաստրային արժեքով, 3842.3 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.417399 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ամրացնել  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Որոշման հիմնավորման մոջ նշվում է, որ ՊՆ-ն համապատասխան Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել նախարարությանն ամրացված, սակայն փաստացի չօգտագործվող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ, նշվում է, որ հաշվի է առնվել հանգամանքը, որ գույքը ներկայումս փաստացի չի շահագործվում նախարարության կողմից։

Տպել
Ամենաշատ