News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վորոնեժի միջազգային օդանավակայանում կանխել են ՌԴ ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրման փորձը, որոնք դրանց անվտանգությունը հաստատող անհրաժեշտ ֆիտոսանիտարական փաստաթղթեր չեն ունեցել: Այս մասին հայտնել են «Ռոսսելխոզնադզորի» Վորոնեժի եւ Լիպեցկի մարզերի վարչության մամուլի ծառայությունից: 

Գերատեսչության տեղեկություններով՝ Հայաստանից ժամանած ուղեւորներից մեկի ձեռքի եւ հանձնած ուղեբեռում գտել են ծաղիկների խմբաքանակ: Պարզվել է, որ 3560 բույսի մի մասի՝ 500-ի համար տղամարդը համապատասխան հավաստագրեր չուներ, ինչն ուղղակիորեն օրենսդրության խախտում է:

Մասնավորապես՝ չի թույլատրվում ֆիտոսանիտարական բարձր ռիսկի արտադրանքի ներկրումն առանց կից հատուկ փաստաթղթերի, քանի որ ծաղիկները բույսերի կամ միջատների համար վտանգավոր հիվանդությունների պոտենցիալ աղբյուր են: Օրինակ՝ խոսքը կարող է վերաբերել  ՌԴ տարածքում չգրանցված  ծաղկային տրիպսին, դարչնա-մարմարագույն փայտոջիլներին եւ այլն:

Ապրանքի մի մասը, որի համար տերը հավաստագիր չի ունեցել, առգրավվել է: Միջազգային օդանավակայանի աշխատակիցներն այդ բույսերն այրել են: Կարանտինի ենթակա արտադրանքի ներկրման կարգի խախտման համար ուղեւորի անվամբ վարչական արձանագրություն է կազմվել ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 10.2 հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ