News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթեւեկությունից հեռացնելն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին խոշոր ու ողբերգական ավտովթարներին:

«Այսինքն այն վարորդները, որոնք պարբերաբար եւ չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է երթեւեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է եւ կարծում եմ՝ ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք նախագիծը հնարավորինս շուտ ընդունել: Այս հարցով կառավարությունը եւ ոստիկանությունը պետք է սրետորեն համագործակցեն ՀԿ-ների հետ:

Մի անգամ այդ թեմայով խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ: Երբ հնաավորություն պետք է հնարավորություն ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովում ունենալ, որպեսզի քաղաքացիները եւս երթեւեկության կոպիտ խախտումները արձանագրելու եւ ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան: Ես տեղյակ եմ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ՀԿ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը: Պետք է հստակ արձանագրել, որ քաղաքական կամքը եւ որոշումը կա, խնդիրը այդ որոշման տեխնիկական մասը ապահովելն է»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հիմա հատկապես պետք է ճանապարհային երթեւեկության նկատմամբ լինի կրկնակի ու եռակի ավելի մեծ վերահսկողություն. «Հասկանալի է, որ այսօր ՀՀ-ում եւ հատկապես 2018-2019 թվականներին մեքենաների աննախադեպ աճ է արձանագրվել: Մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, որն իր  հերթին բերում է մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետեւյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ ոչ մի հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետեւ խոսքը մարդկանց, մեր երեխաների անվտանգության մասին է»:

Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե  ի՞նչ միջոցներ են նախատեսում ձեռնարկել, ինչին Օսիպյանը պատասխանեց. «2011 թվականին Արցախի փողոցում նմանատիվ վթարից 4 զոհ ունեցանք, երբ վթարի հետեւանքով հրդեհ էր բռնկվել: 2014 թվականին Հոռոմի խաչմերուկի վրա 7 զոհ ունեցանք նույնատիպ վթար-հրդեհով: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր դեպքով, այդ թվում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերով, վթարներով մենք ուսումնասիրություններ ենք անցկացնում:Մենք ֆիզիկապես չենք կարող այն հատվածներում, որտեղ զոհեր ենք ունենում կոնկրետ վերակարգեր ունենալ:

Վերջին վթարը Զոդի կամուրջի վրա է տեղի ունեցել, որտեղ չի թույլատրվում կայանել կամ վազանց անել: Ես չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ: Բայց ուզում եմ մի փոքր տվյալներ բերել: Վթարները վերջին 10 տարիներին են աճել եւ միտում ունեն աճելու: Դրա հետ մեկտեղ աճում են զոհերի ու վիրավորների թիվը: Օրինակ, 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է 1861 ավտովթար, 150 զոհ, 2736 վիրավոր: 2019-ի նույն ժամանակահատվածում գրացվել է 2203 ՃՏՊ, այսինքն 243 դեպքով ավելի, եւ զոհերի թիվն է աճել 19-ով, իսկ վիրավորների թիվն աճել է 476-ով»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Բալային համակարգը շատ լավ համակարգ է, որ կարող է փոխել իրավիճակը: Տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, միայն տեղային էֆեկտի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ