News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2017-ին Հայաստան ներկրվել է 38 հազար ավտոմեքենա, 2018-ին՝ 73 562, որից առաջին վեց ամիսներին ներկրվել է 28 954 մեքենա, իսկ 2019-ի առաջին 6 ամիսներին ներկրվել է 54 216 մեքենա, այսինքն արդեն ունենք 25 662 մեքենայով ավելի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքով, Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների պատճառներից է նաեւ ճանապարհների վատ լուսավորվածությունը, տեխզննության ձեւական բնույթ կրող համակարգը: «Դա կրում է ձեւական բնույթ, կարելի է ասել ընդհանրապես բնույթ չի կրում: Տեխզննում չի իրականացվում: Այսօր մարդիկ ուղղակի փայլեցնում են մեքենաներն արտաքնապես, բայց բոլոր մասերը հնամաշ են: Նախկինում տեխզննումը պարտադիր էր»,-հայտարարեց Օսիպյանը՝ հավելելով, որ օրինակ, Դուբայում եթե անգամ անվադողը իդեալական վիճակում է, բայց ժամկետանց է, չեն թույլատրում օգտագործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ