News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը դիտարկում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ որոշ պատժամիջոցների գործունեությունը դադարեցնելու հնարավորությունը 12-18 ամսով, Յոնբյոնի միջուկային կենտրոնի վերացման եւ ամբողջ միջուկային ծրագրի սառեցման պայմանով։ Այս մասին տեղեկացնում է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ունեցած աղբյուրին։

Նրա տեղեկություններով՝ խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների մասին է, որոնք սահմանափակում են ածխի եւ տեքստիլի արտահանումը Հյուսիսային Կորեայից։ Դրանք երկրի եկամտի հիմնական աղբյուրն են։ Ինչպես նշում է գործակալությունը, այդ միջոցները կօգնեն երկու երկրներին հասնել փոխզիջման Վիետնամում այս տարվա փետրվարին երկրորդ գագաթաժողովի ձախողումից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Սպիտակ տունը աշխատանքային խմբերի մակարդակով բանակցություններն սկսելուց հետո ցանկանում է սահմանել այն պայմանները, որոնց դեպքում կարող է սկսվել Հյուսիսային Կորեայի միջուկաթափման գործընթացը»,- նշել է աղբյուրը՝ ավելացնելով, որ պատժամիջոցների կանգնեցման ժամկետը կարող է երկարացվել, եթե այդ գործընթացն ընթանա «լավ տեմպով»։ Միջուկային ծրագրի սառեցում ասելով ամերիկյան իշխանությունները հասկանում են Փհենյանի հրաժարումը մարտագլխիկների, զենքային պլուտոնիումի եւ բարձրամակարդակ հարստացված ուրանի հետագա արտադրությունից։

Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը 2018-ին Սինգապուրում երկու պետությունների պատմության մեջ առաջին անգամ գագաթաժողով անցկացրին, որի արդյունքներով ստորագրվեց համատեղ փաստաթուղթ։ Փհենյանը պարտավորվեց միջուկազերծել Կորեական թերակղզին՝ Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։ Նրանց երկրորդ հանդիպումը Հանոյում այս տարվա փետրվարի 27-28-ին էր։ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը չկարողացան պայմանավորվել եւ չստորագրեցին նոր համատեղ փաստաթուղթ։

Հունիսի 30-ին Հարավային Կորեա այցի շրջանակում Թրամփն այցելեց կորեական երկու պետությունների սահմանին գտնվող միջուկազերծ գոտի, որտեղ սահմանամերձ Փհանմունջոմ անցակետում հանդիպեց Կիմ Չեն Ընի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ