News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցառումներ մտցնելու հարցը Անկարայի կողմից Կիպրոսի մերձափնյա շրջանում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու պատճառով: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ Խորհրդի հայտարարության նախագիծը:

«Թուրքիայի ապօրինի երկրաբանական հետախուզական աշխատանքների շարունակման լույսի ներքո ԵՄ-ն որոշել է դադարեցնել օդային տրանսպորտի վերաբերյալ Համապարփակ համաձայնագրով բանակցությունները եւ որոշում է ընդունել անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակով հետագա հանդիպումներից»,- նշված է փաստաթղթում, որը քննարկվելու է հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:

Դրանից բացի, ԵՄ Խորհուրդը կառաջարկի կրճատել 2020 թվականին Թուրքիային ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ Եվրոպական ներդրումային բանկին կոչ կանի վերանայել Թուրքիային առնչվող իր գործունեությունը: Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ն պատրաստ է երկրի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ մտցնել, եթե չդադարեցնի երկրաբանական հետախուզական աշխատանքները:

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ շրջան էր ուղարկել «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 3-ը: Կիպրոսի իշխանությունները հունիսի 10-ին թույլատրել էին  թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների կալանավորումը: Չնայած դրան, Թուրքիան հուլիսի 4-ին դեպի Կիպրոս էր ուղարկել հորատման երկրորդ «Յավուզ» նավը՝ շելֆում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրի պատրաստակամության մասին պաշտպանելու շելֆային հանքավայրերի նկատմամբ կիպրոսցի թուրքերի իրավունքները, այդ թվում՝ զինված ուժի կիրառմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ