News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին ձերբակալել են հենց հիվանդանոցում՝ ծանր կայուն վիճակում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Հակոբյանի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Վերջինս երեկ է ներգրավվել գործով որպես պաշտպան։

Նա նշեց, որ պատրաստվում են բողոքարկել ձերբակալման որոշումը։

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 10–ին Արարատի մարզի դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Սողոմոն Հակոբյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Սաֆարյանը նշեց, որ միջնորդել էին դատարանին Հակոբյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը, սակայն դատարանը մերժել է։

«Իմ պաշտպանյալը կոտրվածքներ ուներ և այսօր բժիշկիները պետք է վիրահատեին նրան, սակայն այդ վիճակով նրան տարան դատարան, որտեղից էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ»,–ասաց փաստաբանը։

Հարցին, արդյոք Հակոբյանն ընդունում է առաջադրված մեղադրանքը, Սաֆարյանը պատասխանեց.

«Այն, որ բախումն իր մեքենայի հետ է եղել, ընդունում է, սակայն, որ հրդեհը և դրա արդյունքում մահացություններն իր գործողությունների հետևանքով է եղել, չի ընդունում»։

Հարցին արդյոք ընդունու՞մ է, որ իր պաշտպանյալի վարած մեքենան հանդիպակաց գոտի է դուրս եկել  բախվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենային, փաստաբանը պատասխանեց.

«Իմ պաշտպանյալն ասում է, որ իր գծով գնալիս է եղել, սակայն մի հատված կա, որը վիճարկելի է. ասում են հոծ գիծը մի փոքր հատել է, սակայն մենք դեռ չգիտենք՝ դա այդպես է, թե՝ ոչ»,–ասաց նա՝ նշելով, որ  իր պաշտպանյալը բնակավայրում արագ չի երթևեկում։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե դեպքից հետո իր պաշտպանյալը լքել է դեպքի վայրը, Սաֆարյանը նշեց, որ նա ի վիճակի չի եղել անգամ քայլելու, նրան տեղափոխել են «Արտաշատի» ԲԿ, որտեղ և բուժօգնություն են ցուցաբերել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

Վթարի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են (6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական), «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ