News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում որոշում կայացրեց նպատակային ուսուցման համար տարկետման իրավունք սահմանել միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար:

Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ մոտ 479 քաղաքացի չի զորակոչվելու:

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամանակահատվածն է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ փոխվում են նաեւ «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու մրցույթի պայմանները, որի հիմքում դրվում է սովորողի կամ դիմորդի առաջադիմությունը:

Դավիթ Տոնոյանի խոսքով, քանի որ նշված դրույթներն ունեն բարելավող բնույթ, նախատեսվում է դրանց գործողությունը տարածել նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա:

«Պարոն վարչապետ, մենք գնացել ենք այդ քայլին, քանի որ մեզ համար նաեւ միջին մասնագիտական կրթությունն է կարեւոր: Բայց ունենք նաեւ մոտ 40 հոգի, որ կամավոր ընդհատում են ուսումն ու մեկնում ծառայության: Շուտ գնալու խնդիր է, ուզում են, օրինակ, այս տարի գնալ բանակ, ոչ թե հաջորդ տարի»,-ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» ծրագրով ՊՆ-ի պատվերը 350 տեղ է, որից 320-ը՝ դասակի հրամանատարի ծրագրով, 30-ը՝ բժշկական մասնագիտություններից գծով. «320 տեղի համար դիմողների քանակը եղել է 324, որից 281-ը ստացել է դրական գնահատական»:

Որոշման նախագծի մի շարք դրույթներ նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2019թ. սեպտեմբերի 1-ից՝ որպեսզի դրանց գործողությունը չտարածվի 2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրի կազմակերպման գործընթացի վրա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ եւ ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովել:

Արաձագանքեց Դավիթ Տոնոյանը. «Եթե ընթացքում չհիվանդանան, էդ տենդենցն էլ է լինում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժպիտով արձագանքեց. «Չէ, քանի որ մենք հիմա 0-ից մինչև 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ