News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքի և սոցիալական հարցեր նախկին նախարար Արտեմ Ասատրյանի օգնականը եղած ժամանակ ես երբեք հրապարակային իշխանությանը չեմ քննադատել, որ իմ ղեկավարին անհարմար դրության մեջ չդնեմ, բայց միշտ պահպանել եմ իմ քաղաքական հայացքները, որն ունեցել եմ դեռևս պատանեկան տարիքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով  մամուլի այն հրապարակմանը, թե ինքը 2012-2018թթ․ եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնականը։

«Տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցը գաղտնիք է բացահայտում, գրելով, որ մինչև հեղափոխությունը ես եղել եմ նախարարի օգնական: Իրականում դա գաղտնիք չէ, այդ մասին գրված է և՛ Կառավարության կայքում, և՛ իմ ֆեյսբուքյան էջում: Իմ այդ փորձն ինձ շատ է օգնում այսօրվա աշխատանքում:

Առիթ է ներկայացել, ասեմ՝ նախարար Արտեմ Ասատրյանը թեև Հանրապետական կուսակցության անդամ էր, բայց շատ սրտացավ էր իր աշխատանքում, նա ոլորտի լավ մասնագետ է և լավ մարդ:

Այդ տարիներին ես երբեք հրապարակային իշխանությանը չեմ քննադատել, որ իմ ղեկավարին անհարմար դրության մեջ չդնեմ, բայց միշտ պահպանել եմ իմ քաղաքական հայացքները, որն ունեցել եմ դեռևս պատանեկան տարիքից:

Տարբեր հարցերով օգնել եմ եղբորս, ով ընտրությունների ժամանակ եղել է «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի պետը, մասնակցել եմ ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին և միշտ պատրաստ եմ եղել, որ ինձ կարող են հեռացնել աշխատանքից:

Աշխատանքիս վերջին տարիներին սկսեցի սովորել Java ծրագրավորման լեզուն, աշխատանքից հետո հաճախում էի երեկոյան դասընթացների: 2018թ-ի փետրվարի 2-ին, մասնավոր կազմակերպությունում ծրագրավորող աշխատելու նպատակով, իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից:

Այսօրվա իմ աշխատանքը սիրով եմ անում և ոչինչ չեմ խնայում հնարավորինս մեծ արդյունքի հասնելու համար»,–գրել է նա:

Տպել
Ամենաշատ