News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Samsung - Galaxy Note10 ֆլագմանային սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսին մոտ մեկ ամիս է մնացել, բայց նորույթի մասին գաղտնիքներ գրեթե չեն մնացել: Համացանցում MySmartPrice-ի եւ WinFuture-ի կայքերում հրապարակվել են սարքի պաշտոնական լուսանկարները, փոխանցում է Vesti-ն: 

Հիմա ստույգ գիտենք, թե այն ինչ տեսք կունենա եւ հավելած սմարթֆոնի էկրանի 6,75 դյույմ անկյունագծով եւ ստանդարտ 6,3-դյույմանոց դիսփլեյով տարբերակները: Չափերից բացի, դրանք տարբերվում են թիկունքային խցիկների հավաքածուով. ավագ մոդելը բացի երեք օբյեկտիվներից եւ լուսաբռնկումից, հետին պանելին ունի եւս 2 սենսոր: Դա, հավանաբար, ToF խցիկն է, որն անհրաժեշտ է կադրի խորության քարտեզի ճշգրիտ կառուցման եւ կողքից առաջ տարված էմուլյացիայի համար: Ճակատային խցիկը ներկառուցված է էկրանին՝ վերին եզրում ճիշտ մեջտեղում:

Բացի դասական սեւ գույնից, հրապարակվել է սպիտակա-երկնագույն գարդիենտային գունավորմամբ Galaxy Note10-ի ռենդեր՝ գրեթե ճշգրիտ այնպիսի, ինչպես Huawei, P30 Pro ֆլագմանի մոտ: Սմարթֆոնը մատնահետքերի տեսանելի հաղորդիչ չունի. ակնհայտ է, որ այն կներկառուցեն էկրանին: Ուշադրություն է գրավում նաեւ կոճակի բացակայությունն այնտեղ, որտեղ սովորաբար եղել է միացման կոճակը: Կամ որոշել են առանց դրա յոլա գնալ, կամ այն «տեղափոխվել» է ձախ կողմ՝ փոխարինելով Bixby ասիստենտի կանչի կոճակը. ամեն դեպքում օգտատերերը ստիպված կլինեն վարժվել նոր տեղադրությանը:

Չնայած սարքի կտրվածքային պատկերներ չեն հրապարակվել, ըստ լուրերի՝ Note10 Samsung-ը, այնուամենայնիվ, կհրաժարվի աուդիոանջատումից: Բացառված չէ, որ կներկայացվի նաեւ 5-րդ սերնդի բջջային ցանցերի աջակցությամբ տարբերակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ