News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պիրենեյան թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարգարիտա Ռոբլեսը մտադիր է Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ կնոջը գեներալի կոչում շնոհել։ Ինչպես գրում է El Pais-ը, ռազմական գերատեսչության ղեկավարի առաջարկը կդիտարկվի ուրբաթ կառավարության նիստում, տեղեկացնում է RG-ն։

Հատկանշական է, որ Պատրիսիա Օրտեգա Գարսիան ծառայության առաջին իսկ օրերից առաջամարտիկ էր։ Երբ 31 տարի առաջ զինված ուժերում սկսեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ ընդունել, նա առաջիններից մեկը մտավ բանակ։ Նա էլ դարձավ առաջին կին փոխգնդապետը 2009-ին, առաջին գնդապետը 2015-ին, եւ ահա հիմա հասել է ամենաբարձր զինվորական կոչումներից մեկին՝ բրիգադի գեներալին (ինչը համապատասխանում է ռուսական ԶՈւ գեներալ-մայորի կոչմանը)։

Ինչպես ասում է Օրտեգան, բանակում ծառայող կանայք միշտ գտնվել են սեւեռուն ուշադրության ներքո, մեկի թույլ տված սխալներն անդրադարձել են բոլորի վրա։ Այնուամենայնիվ, դա չի խանգարել շատերին ռազմական կարիերա ունենալ։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները  դարձել են կործանիչ օդաչուներ, մարտական նավերի հրամանատարներ, ծառայել են սուզանավերում, գլխավորել ուղղաթիռային ստորաբաժանումներ։ Միայն գեներալի ուսադիրներով կանայք չկային, ինչը կփոխվի արդեն վաղը։

Այնպես որ, կարելի է ասել, որ իր առջեւ դրած նպատակներից մեկը Ռոբլեսն արդեն իրականացրել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ