News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը պաշտոնապես դարձել է պետության ղեկավարն այն բանից հետո, երբ լրացումներ են մտցվել երկրի սահմանադրությունում։ Ինչպես հինգշաբթի տեղեկացրել է Ռյոնհափ գործակալությունը, երկրի հիմնական փաստաթղթի լրիվ տեքստը հրապարակվել է «Նենարա» («Իմ երկիր») պորտալում։ Ավելի վաղ պետության անվանական ղեկավարը համարվում էր Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահը, թեեւ իրականում պետության ղեկավարը Կիմ Չեն Ընն էր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն թարմացված Սահմանադրության 100-րդ հոդվածի՝ «Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի նախագահը նրա գերագույն առաջնորդն է, որը ներկայացնում է պետությունը»։ Ավելի վաղ ներկայացուցչական գործառույթները ձեւականորեն դրված էին Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահի վրա։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Ցոյ Ռյոն Հեն, որն այդ պաշտոնում փոխարինել է Կիմ Յոն Նամին ապրիլին, Գերագույն ժողովրդական ժողովի (ԳԺԺ) 14-րդ գումարման առաջին նստաշրջանում։

Երկրի սահմանադրության փոփոխության մասին ենթադրություններն արվել էին մարտի 10-ին, ԳԺԺ ընտրություններից հետո, քանի որ 687 ընտրված պատգամավորների ցուցակում Կիմ Չեն Ընը չկար։ Ապրիլի 12-ին անցկացվեց 14-րդ գումարման առաջին խորհրդարանական նիստը, որտեղ Կիմ Չեն Ընը վերընտրվեց Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ։ Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի ղեկավարն ընտրվում է ԳԺԺ-ի կողմից։ Նրա լիազորությունների ժամկետը համընկնում է  խորհրդարանի ընթացիկ կազմի լիազորությունների ժամկետին (հինգ տարի)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ