News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրավիճակ է փոխվել, եւ ես ցանկանում եմ երդում տալ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Armlur.am-ի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարվել էր։

Հարցին՝ ի՞նչն է փոխվել, ինչու էր ամիսներ առաջ հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց եւ հիմա ցանկանում է երդում տալ եւ դառնալ ԲԴԽ անդամ, Նախշուն Տավարացյանը պատասխանեց. «Նախ դա օրենքի պահանջն է, իմ հրաժարվելուց հետո ես ԲԴԽ եմ դիմել, ԲԴԽ-ն ինձ պատասխան է ուղարկել, որ  օրենքով սահմանված կարգով կարող եմ  պաշտոնը ստանձնել միայն երդում տալուց հետո։

Այս պահի դրությամբ այդ տեղը նույնպես մնում է թափուր, դրանից հետո միայն մեկ ժողով է գումարվել, որին ես չեմ մասնակցել, որովհետեւ արձակուրդում եմ գտնվել, եւ դարձյալ ԲԴԽ անդամի հարցը այդ ժողովը չի լուծել։ Երդման պատճառներից մեկն էլ այն է, որ զարգացումներ են տեղի ունեցել, ԲԴԽ անդամներ հրաժարական են տվել, իսկ ես կարծում եմ՝ ես այնքան ուժ ու պոտենցիալ ունեմ իմ մեջ, որ կարող եմ նորացված, առավելագույն վստահություն վայելող ԲԴԽ-ի կազմում պաշտպանել մեր դատարանի անկախությունն ու դատավորների արժանապատվությունը»։

Հարցին՝ այսինքն պետք էր, որ ԲԴԽ–ն նորացվե՞ր, Գագիկ Հարությունյանն էլ հրաժարակա՞ն տար, նա արձագանքեց. «Ես բացարձակապես դրա հետ չեմ ուզում կապել, պարզապես ասում եմ իրավիճակ է փոխվել եւ ես ցանկանում եմ երդում տալ»։

Ավելի վաղ Արդարադատության նախկին նախարար Արփինեն Հովհաննիսյանըն այս առնչությամբ նշել էր, որ եթե իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո Նախշուն Տավարացյանն այսօր երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը եւ առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, եւ լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։

Տպել
Ամենաշատ