News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մարտի 18-ին ոստիկանության Հրազդանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ինչ-որ մեկը ինչ-որ կերպ բացել էր Մաքրավան թաղամասի առանձնատներից մեկի պատուհանի մետաղե շերտավարագույրը, ապա, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ պատուհանը եւ ներս մտել՝ գողանալով 6 հեռուստացույց, հաղորդիչներ ու նարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Հրազդանի քրեական հետախույզները ձեռնարկեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Շուտով բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանների տեսադաշտում հայտնվեցին հենց Մաքրավանում ապրող երկու երիտասարդ՝ 20 եւ 18 տարեկան։ Նրանք հուլիսի 9-ին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին ու ձերբակալվեցին։

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին գողոնի մի մասը, մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ