News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թբիլիսիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը մի քանի անգամ թանկացել են, գրել է aliq.ge-ն

Վրացական ավիափոխադրող Georgian Airways ընկերության պաշտոնական էջում առաջիկա չվերթը՝ հուլիսի 10-ին է, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ էկոնոմ կարգով՝ 800 լարի է (մոտ 280 դոլար), առաջին կարգով՝ բիզնես կարգով՝ 1230 լարի (մոտ 430 դոլար): Հարկ է նշել, որ մեկ ամիս առաջ նույն ուղղությամբ ավիատոմս կարելի էր ձեռք բերել մոտ 100 դոլարով:

Քաղաքավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթիկ Ռեւազյանը NEWS.am-ի հետ զրույցում նախ հարցրեց, թե արդյոք ուսումնասիրություն կատարվել է, ապա հավելեց, որ կխնդրի կոմիտեի աշխատակիցներին ուսումնասիրություն կատարել. «Մենք այդ ուսումնասիրությունը չենք արել ,անկեղծ ասած, ես կխնդրեմ, որ մեր թիմը ուսումնասիրություն կատարի, կապնվեն ավիաընկերության հետ, որ ավելի հստակ ինֆորմացիա տան գների հետ կապված: Բայց հնարավոր է՝ դա կապված լինի Ռուսաստան–Վրաստան չվերթների փակման հետ, այսինքն՝ պահանջարկի մեծացման հետ, մենք կուսումնասիրենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ