News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ֆարմակոլոգիական անվտանգության ազգային գործակալությունը հավանություն է տվել բժշկական մարիխուանայի տարածման փորձին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության կայքին:

«Վերլուծելով փորձագիտական հանձնաժողովի առաջարկը՝ գործակալությունը հավանություն է բժշկական մարիխուանայի տարածման փորձին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ այժմ գործակալությունը մտադիր է շահագրգիռ տարբեր պետական գերատեսչությունների հետ ստեղծել տեխնիկական պայմաններ փորձի անցկացման համար:

2018թ. Սեպտեմբերին գործակալությունը նույն խմբին հանձնարարել էր գնահատել կանաբիսի օգտակարությունը տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ:

Վերլուծելով զեկույցը՝ գործակալությունը հայտարարել է, որ հավանություն է տալիս բժշկական նպատակով թրմանյութի օգտագործմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ