News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուժեղ ցնցման երրորդ նոպայից հետո ասել է, որ հետեւում է առողջությանը եւ պատասխանատվությամբ է վերաբերվում դրան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Առողջությանս մասին կարող եմ ասել հետեւյալը։ Դուք կարող եք ելնել այն բանից, որ ես ինձ, առաջին հերթին, հաշվետվություն տալիս եմ իմ պաշտոնի հետ կապված եւ համապատասխան եմ պահում ինձ այն հարցերում, որոնք վերաբերում են իմ առողջությանը։ Երկրորդ՝ կարող եք ելնել նաեւ այն բանից, որ որպես մարդ ես նույնպես մեծ անձնական հետաքրքրություն ունեմ, որպեսզի առողջ մնամ, եւ հետեւում եմ առողջությանս»,- ասել է Մերկելը Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենի հետ մամուլի ասուլիսում։

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ է նա զգում մոտալուտ 65-ամյակին ընդառաջ, որը կանցլերը նշելու է հաջորդ շաբաթ, Մերկելը նշել է, որ նրա համար ակնհայտ է դառնում, որ «մարդիկ ծերանում են»։

«Դա նշանակում է, որ մարդիկ ավելի երիտասարդ չեն դառնում, բայց, գուցե, ավելի փորձառու, ամեն բան իր լավ կողմերն ունի»,- ասել է նա։

Ավելի վաղ N-tv ալիքը ցուցադրել էր կադրեր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ Մերկելի հանդիպումից, երբ կանցլերն ուժեղ ցնցվել էր։ Նման նոպա Մերկելն ունեցավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Նա իր հիվանդագին վիճակը բացատրել էր ջրազրկմամբ։ Նրա խոսքով՝ ջուր խմելուց հետո նա ավելի լավ է զգացել իրեն։ Ցնցման հերթական նոպան չորեքշաբթի Ֆինլանդիայի վարչապետի հետ Բեռլինում հանդիպման ժամանակ էր։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մերկելի մարմնով ուժեղ դող անցնում։ Ցնցումը շարունակվել է մոտ մեկ րոպե, բայց ավելի թույլ է եղել, քան նախորդները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ