News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հուլիսի 12-ին իրենց մասնագիտական տոնն են նշում աշխարհի ամենառոմանտիկ մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ քաղաքացիական ավիացիայի բորտուղեկցորդները։

Կարող է զարմանալի թվալ, բայց այդ մասնագիտությունն արդեն 80 տարեկան է։ Համարվում է, որ այն ստեղծվել է Գերմանիայում 1928 թվականին, երբ օդանավ են վերցրել հատուկ մարդկանց, որոնց պարտականությունների մեջ մտնում էր թռիչքի ժամանակ ծառայություններ մատուցելը։

Նախկինում դրանով զբաղվում էր երկրորդ օդաչուն, ինչը ռիսկային էր թռիչքի անվտանգության տեսանկյունից։

Սկզբում բորտուղեկցորդի աշխատանքն իրականացնում էին տղամարդիկ, առավել հաճախ թանկարժեք ռեստորանների նախկին մատուցողները, սակայն 1930 թվականին ԱՄՆ-ում գաղափար է ծագել այդ աշխատանքում ներգրավել գրավիչ աղջիկների, ինչը լրացուցիչ գովազդ կլիներ։ Բացի այդ, ընտրվում էին գեղեցիկ սեռի նիհար ներկայացուցիչներ, ինչը մեծ նշանակություն ուներ այդ ժամանակվա ինքնաթիռների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ