News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի կլիմատոլոգներն ուսումնասիրել են 19 չափորոշիչներով աշխարհի 520 խոշորագույն քաղաքների եղանակային պայմանները: Ապագայի մոդելավորման համար նրանք օգտագործել են լավատեսական սցենարները, այսինքն ենթադրել են, որ դարակեսին ածխաթթվային գազի էմիսիան կարող է կայունանալ, իկս աշխարհում ջերմաստիճանի միջին մակարդակը կբարձրանա միայն 1,4 աստիճան Ցելսիուսով:

Ապա գիտնականները համեմատել են այժմ եւ ապագայում տարբեր քաղաքների կլիման: Ստացվում է, որ հյուսիսային կիսագնի քաղաքներում 2050 թվականին եղանակը նման կլինի ժամանակակից քաղաքների եղանակին, որոնք տեղակայված են հասարակածին մոտ 1000 կմ-ի վրա: Իսկ հարավային հատվածում լուրջ տաքացում եւ անկայուն եղանակ է սպասվում, գրում է HighTech+-ը՝ հղում անելով Phys.org-ին:

Օրինակ, Լոնդոնի կլիման ապագայում նման կլինի Մադրիդի եղանակին, Փարիզում սպասվում է ավստրալական տապ, իսկ Մոսկվայում՝ Բուլղարիայի Սոֆիայի եղանակը:

Աշխարհի քաղաքների 77%-ում զգալի կլիմայական փոփոխություններ կլինեն, իսկ 22%-ում նոր պայմաններ կհայտնվեն, այսինքն այնպիսի պայմաններ, որոնք նախկինում բնորոշ չէին:

Եվրոպայում ամռանն ու ձմռանն ավելի տաք կլինի՝ միջինում 3,5 եւ 4,7 աստիճան Ցելսիուս:

Վերջերս Օքսֆորդի համալսարանի գիտնականները հաշվարկել են գլոբալ տաքացման համար մարդու պատասխանատվության չափը: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ջերմոցային գազերի էմիսիայի եւ խառնուրդների աղտոտման համար մեղավոր են ոչ թե օվկիանոսների բնական ցիկլերը, այլ անթրոպոգեն գործոնները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ