Toyota ընկերությունը միանգամայն նոր քրոսովեր կմշակի, որն առաջին հերթին նախատեսված է ամերիկյան շուկայի համար, հաղորդում է Autonews-ը:
Ավտոմեքենան կթողարկվի Mazda-ի հետ համատեղ ձեռնարկությունում Ալաբամա նահանգում: Այն կթողարկվի 2021 թվականին:
Այդ գործարանը սկզբնապես պետք է դառնար հարթակ Corolla մոդելի համար, սակայն այժմ ճապոնացիները փոխել են իրենց ծրագրերը:
«Այդ արձագանքի պատճառը շուկայի պահանջարկի փոփոխությունն է, ինչպես նաեւ թեթեւ պիկապերի ու քրոսովերների պահանջարկի աճը, որոնց վաճառքը ռեկորդային ցուցանիշի է հասել»,- ասվում է հաղորդագրության մեջ: