News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հրապարակվել են լուսանկարներ, որոնցում նա՝ լինելով խորհրդարանի խոսնակ, ճոխ ընթրիքներ է հյուրասիրել լոբստերներով եւ թանկարժեք գինիով, հաղորդում է Reuters-ը:

Mediapart կայքը հայտնել է, որ Ֆրանսուա դե Ռյուգին եւ նրա կինը ճոխ ընթրիքներ են կազմակերպել հիմնականում իրենց ընկերների համար Փարիզի կենտրոնում գտնվող նստավայրում 2017թ. հունիսից մինչեւ 2018թ. հոկտեմբերը:       

Չնայած անօրինականության մասին որեւէ ենթադրություն չի եղել, լուսանկարները սկանդալի առիթ են հանդիսացել:

Լոբստերներով ռոմանտիկ ընթրիքի լուսանկարները ցնցել են ֆրանսիացիներին:

Կայքը նշում է, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն պայքարում է «հարուստների նախագահ» պիտակի համար՝ բիզնեսի նկատմամբ իր քաղաքականության եւ հարստության հարկերի նվազեցման պատճառով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ