News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Այս մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:

Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է յոթերորդ անգամ:

Արդեն 28 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:

Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին:

Նշենք, որ արդեն 50 տարի է, ինչ Euromoney-ն լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Վերջին 12 ամսվա ընթացքում ամսագրին հարցազրույց է տվել աշխարհի տարբեր երկրների բանկերի շուրջ 100 տնօրեն, ֆինանսների նախարար ու կենտրոնական բանկի նախագահ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկը ընդլայնել է մոբայլ հավելվածի հնարավորությունները
Այսօր ժամանակակից բանկը պարտավոր է հաճախորդին առաջարկել իր հաշիվների շուրջօրյա կառավարման հնարավորություն եւ չսահմանափակել բանկային...
Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում
Համագործակցության շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սեփական, ինչպես նաեւ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերով բանկի ստացած միջոցներից գումար է...
Մեծ Բրիտանիայում սկսել են մաքուր ոսկուց բանկային քարտեր թողարկել
Դա աշխարհում առաջին բանկային քարտն է թանկարժեք մետաղից...
Քիշնեւում Հայաստանի ԿԲ ներկայացուցիչը ներկայացրել է ազգային արժույթով վարկավորման Հայաստանի փորձը
«Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի վերաբերյալ...
«Արենի. գինու տոն» ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ (ֆոտո)
Այս տարի գարնանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հովանավորն էր «Երևանի գինու օրեր»-ի, իսկ հիմա պատիվ ունենք հովանավորը լինելու Արենիում կազմակերպվող...
Արդշինբանկ. Եվս մեկ քայլ դեպի հաճախորդը
uPay մասնաճյուղերը գտնվում են Ucom սպասարկման կենտրոններում...
Ֆոտոռեպորտաժներ