News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը քիչ առաջ երդում  տվեց որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկությունն ավարտվել է։ Արդյունքները պարզ կդառնան քիչ անց։

Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը կայանալու է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների միջև։

Ավելի Վաղ Նախշուն Տավարացյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն ընտրված է օրենքի ուժով եւ պատրաստ է երդում տալ։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ։

Այս կապակցությամբ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ եթե Նախշուն Տավարացյանը ՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո, երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝ ընտրվելու օրվանից:

Տպել
Ամենաշատ