News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Վերելակը 3-րդ հարկից սովորականից ավելի արագ իջավ եւ ընկավ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց այսօր՝ հուլիսի 11–ին, Դավթաշեն 3–րդ թաղամասում՝ վերելակում մնացած Գեորգի Դանիելյանը։

Նրա խոսքով՝  մինչեւ փրկարարների ժամանելը օգնության են հասել նաեւ հարեւանները։

«Վեցերորդ հարկից իջնում էի, մոտ 3–րդ հարկից լիֆտն ավելի արագ գնաց եւ ընկավ։ Մոտ 20 սանտիմետր իջել է։ Թե ոնց է ընկել, մասնագետները կիմանան։ Հարեւանները եկան օգնեցին, դռները մի քիչ բացեցին, զանգեցին, եկան բացեցին, դուրս եկա։ Մոտ մեկ ժամից ավելի մնացել եմ լիֆտի մեջ»,– պատմեց քաղաքացին։

Նրա խոսքով՝ վնասվածքներ չունի, սակայն վախեցել է։

«Այդ դրխկոցից մի քիչ վախ է ընկնում սիրտդ, որ ասեմ չեմ վախեցել, սուտ կլինի։ Ուզեցին ջարդել դռները, ասացի՝ ես վատ չեմ զգում, նորմալ է, վնաս չեմ ստացել։ Եկան, ինձ հանեցին, լիֆտը սարքեցին, հիմա նորմալ աշխատում է»,– ասաց տղամարդը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ քաղաքացուն դուրս բերել։

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը․ «Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ»,- գրել է նա ֆեյսբուքան իր էջում՝ ոքրպես հավանական պատճառ նշելով հոսանքի տատանումը։

Տպել
Ամենաշատ