News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։

ԲԴԽ անդամներ են ընտրվել  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։

Մինչ այդ ժողովի նիստում ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։

Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի համար պայքարն ընթացել է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ