News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի՝ Վարդանանց 5ա հասցեում գտնվող սրճարանում դռնփակ քննարկում էր տեղի ունենում։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

Գիշերային հավաքին մասնակցում էին Դավիթ Տեր-Պետրոսյանը, օրեր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) անդամ  պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը եւ ՀԱԿ որոշ երիտասարդներ։ Ընդ որում, սրճարանում միայն իրենք են եղել, այն փակ է եղել հաճախորդների համար։

Հավաքի մասին տեղեկատվություն ճշտելու նպատակով այսօր փորձեցինք կապ հաստատել Վահե Գրիգորյանի հետ, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին։

Կապ հաստատեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

«Մենք ընկերներով ենք այնտեղ հանդիպել, Վահե Գրիգորյանն էլ իր իրերից մեկն էր թողել այնտեղ՝ եկել էր վերցնելու։ Հանդիպման ամբողջ ընթացքում նա մեզ հետ չի եղել, վերջին պահին նոր եկել է։ Մենք պարբերաբար ընկերներով այնտեղ հանդիպում ենք, բայց դա Վահե Գրիգորյանին չի վերաբերում, նա այնտեղ է եկել շատ ուշ ժամի»,- նշեց Ա.Մարտիրոսյանը։

Հարցին՝  սրճարանը  նրանց հանդիպման համա՞ր են փակել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ժամը 24։00-ին օրենքով սրճարանը փակվում է։

«Մենք ընկերներով գնացել ենք այնտեղ, հանդիպել, հաց ենք կերել, զրուցել, մեզ հետաքրքիր էր միմյանց հետ բանավիճելը։ Եկել էր ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հռչակավոր դասախոսը՝ Արմանը Գրիգորյանը։ Հետաքրքիր զրույցներ ենք ունեցել աշխարհաքաղաքականության, փիլիսոփայության մասին։ Բայց Վահեն մեր այդ զրույցի մեջ չէր, նա շատ հոգնած եկավ, որեւէ մեկիս հետ որեւէ բան չխոսեց ու թողեց գնաց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ քաղաքագետ Արման Գրիգորյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ է եւ դասավանդում է Լիհայի համալսարանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ