News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղի համար պայքարող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն այսօր կայացած քվեարկության արդյունքում ստացել է 70 ձայն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայացած դատավորների ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Ինձ չվստահեց դատավորների ժողովը, թե ինչու՝ չեմ կարող ասել, իմ մեջ պետք է փնտրեմ»,–ասաց նա։

Դավիթ Բալայանն, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ հրաժարականից 9 ամիս անց ԲԴԽ դատավոր դառանալու համար երդվելու որոշմանը, ասաց. «Ես գտնում եմ, որ դատավորը, որը ընտրվել էր ԲԴԽ-ի անդամ, պարտավոր էր երդվել. հրաժարվելով ստանձնել իր պարտականությունը նա անորոշության մեջ էր թողել դատական համակարգին: Այսինքն՝ կարող է այսօր մեկը ընտրվեր, եւ տիկին Տավարացյանը ասեր՝ ես կերդվեմ 3 տարի հետո: Այդպիսի կազուս չի կարող լինել»,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ Տավարացյանի երդման ժամանակ ինքը դուրս է եկել դահլիճից:

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովի այսօրվա նիստում կայացած քվեարկության արդյունքներով ԲԴԽ անդամ էին ընտրվել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։ Նրանք և Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը հանդիսավոր կերպով երդվել են ԲԴԽ անդամ դառնալու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ