News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Վճռաբեկ դատարանի ցանկացած դատավոր խիստ կողջունի նման գործընթացները, որպեսզի կոռուպցիոն երևույթները վեր հանվեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, կայացած դատավորների ժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի ձերբակալությանը։

«Վճռաբեկ դատարանի ցանկացած դատավոր և առհասարակ այլ դատավորներ ևս խիստ կողջունեն նման գործընթացները, որպեսզի կոռուպցիոն երևույթները վեր հանվեն, և այդ անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարեց նա։

Խունդկարյանի խոսքով՝ բարեխիղճ, պարկեշտ դատավորներն իրենց գործունեությունն են իրականացնում, և եթե հանկարծ պարզվի, որ որևէ մեկը այդ գործունեությունից դուրս ինչ–որ հանցավոր գործունեություն է իրականցնում, պետք է ենթարկվի պատասխանատվության։

«Հավատացեք, դատավորների համար էլ է ողջունելի, որ դրանք բացահայտվեն ժամանակին»,- ասաց նա։

Վճռաբեկի նախագահը, սակայն ձեռնպահ մնաց հրապարակելու ձերբակալված պաշտոնյայի անունը։

Նշենք, որ խոսքը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին է, իսկ նրա հետ մյուս ձերբակալվածը նախկին փաստաբան է։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով, 2 անձ ձերբակալվել է:

Տպել