News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում «պտտվող» տեղեկությունների համաձայն, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի շուրջ մութ ամպեր են կուտակվում. խոսակցություններ կան, որ առաջիկայում Գրիգորյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանի անձի շուրջ խմորումներն սկսվել էին դեռեւս նախորդ տարի՝ Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների ժամանակ, նրա անունը բուռն քննարկվում էր նաեւ մի շարք ՀԷԿերի շինթույլտվությունների հետ կապված հարցերում:

Ներկայումս, Սեւանա լճում ստեղծված կոլապսային վիճակի հետ կապված նետերն էլի ուղղվում են դեպի հենց նախարար Գրիգորյանը՝ հատկապես անգործության եւ մասնագետների կարծիքները հաշվի չառնելու տեսակետից: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին վարչապետին իրենց դժգոհությունն են հայտնել իշխանական խմբակցության որոշ պատգամավորներ՝ փոխանցելով նաեւ ոլորտի մի շարք մասնագետների տեսակետներն ու հանրային արձագանքները:

Ի դեպ, հենց օրերս խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաեւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներն էին բավականին սուր հարցադրումներ ու քննադատություն հնչեցնում Էրիկ Գրիգորյանի հասցեին: Բանն այն է, որ ԱԺում այն երկու օրենսդրական փաթեթների մատուցումը, որոնք ներկայացնում էր Գրիգորյանը, այդքան էլ սահուն ընթացք չստացան, քանի որ նախարարը հաճախ տալիս էր ոչ կոմպետենտ պատասխաններ, ավելին՝ մի դեպքում անգամ կրճատվող աշխատակիցների թվին չէր տիրապետում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ