News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը ձեռնպահ է մնացել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելուց, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ակնկալվում էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Զարիֆի դեմ պատժամիջոցներ կսահմանի անցած ամիս Հորմուզի նեղուցի մոտ 2 լցանավերի վրա հարձակումից եւ ամերիկյան դրոնի ոչնչացումից հետո:

Առայժմ հայտնի է, որ կա Զարիֆի դեմ պատժամիջոցները հետաձգելու որոշում, կամ դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում նշել էր, որ առաջիկայում Իրանի դեմ պատժամիջոցները «զգալիորեն կընդլայնվեն»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի եւ ԻՀՊԿ 8 հրամանատարների դեմ:

Հունիսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Զարիֆի դեմ պատժամիջոցներ կսահմանի «այս շաբաթվանից ոչ ուշ»: ԱՄՆ-ն, որպես կանոն, նախապես չի հայտարարում ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների մասին, քանի որ նրանք կարող են իրենց ակտիվներն ապահովագրել մինչ այն, երբ միջոցներն ուժի մեջ կմտնեն:

Ավելի վաղ New York Times-ը նշել էր, որ իր՝ Զարիֆի դեպքում, որը բակալավրի եւ գիտական աստիճաններ է ստացել ԱՄՆ համալսարաններում, խաղասեղանին քիչ բան է դրված, եթե նա պատժամիջոցների ենթարկվի: «Անձամբ ես Իրանի սահմաններից դուրս նույնիսկ բանկային հաշիվ չունեմ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ