News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մտադիր չէ ուղեկցել բրիտանական դրոշի ներքո նավարկող ամեն մի առեւտրային նավի Հորմուզի նեղուցով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Նրա խոսքով՝ Լոնդոնը «վճռականորեն կպաշտպանի» իր ծովային շահերը Պարսից ծոցում, բայց չի ցանկանում սրել իրավիճակն Իրանի հետ։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Բրիտանիան կալանել էր իրանական նավթով լցանավը Ջիբրալթարում՝ նրան մեղադրելով այն բանում, որ խախտել է ԵՄ պատժամիջոցներն Իրանի հանդեպ։ Թեհրանը բրիտանական կողմի գործողություններն անվանել է «ծովահենություն»։

Մոտ 15-30 մեծ նավ օրական բրիտանական դրոշի ներքո անցնում է Պարսից ծոցով, եւ երեքն էլ՝ Հորմուզի նեղուցով։

Այս շրջանում լարվածության աճի հետ կապված՝ Բրիտանիան բարձրացրել էր իր նավերի անվտանգության մակարդակը մինչեւ 3-ի՝ բարձրագույն աստիճանն է իրանական ջրերում Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող նավերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ