News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Պարսից ծոցի շրջանում «առավելագույն զսպվածության» կոչ է անում եւ բոլոր կողմերին նախազգուշացնում այն մասին, որ նոր առճակատումը «աղետ կդառնա», փոխանցում է AP-ն:

ՄԱԿ ներկայացուցիչ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ գլխավոր քարտուղարը կոչ է անում խուսափել ցանկացած էսկալացիայից: Նա նշել է, թե ՄԱԿ-ն հույս ունի, որ բոլոր երկրները «քայլեր կձեռնարկեն» էսկալացիայից ու առճակատումից խուսափելու համար:

Ի պատասխան այն հարցին, թե Գուտերեշն արդյոք աջակցում է նավերը պահպանելու կոչին, Հաքը կրկնել է նրա՝ էսկալացիայից խուսափելու կոչը:

«Բնականաբար, մենք ցանկանում ենք, որ նավերը տեղաշարժման ազատություն ունենան, եւ հույս ունենք, որ նրանք դա կպահպանեն»,- ասել է Հաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ