News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը մտադիր է արմատապես վերանայել երկրի արտաքին քաղաքականությունը, որպեսզի չեղարկի նախագահ Դոնալդ Թրամփի շատ գործողություններ, տեղեկացնում է Bloomberg-ը։

Հաղթանակի դեպքում նախկին փոխնախագահը ծրագրում է կենտրոնանալ Ամերիկայի կենտրոնական դերի վերականգնման վրա գլոբալ սպառնալիքների դեմ դեմոկրատիաների մոբիլիզացման հարցում՝ դաշինքների եւ հարաբերությունների վերականգնման ճանապարհով, որոնք վնասվել են ներկա վարչակազմի կողմից։ Նա նաեւ ընդգծել է ներքին առաջնահերթությունները, ինչպիսին են իմիգրացիոն քաղաքականության վերանայումը, դեմոկրատիայի ամրապնդումն ԱՄՆ-ում եւ ամերիկացիներին համաշխարհային տնտեսությունում ավելի մեծ հաջողությունների հասնելուն նախապատրաստելը։

«Քաղաքական իմաստնությունն ասում է, որ ամերիկացիները, ամերիկյան հասարակությունը չեն քվեարկի արտաքին քաղաքականության օգտին»,- ասել է նա Նյու Յորքում։ «Բայց ես կարծում եմ, որ դա հնացած մտածողություն է։ Արտաքին քաղաքականությունը 2019-ին, ըստ իս, ներքին է։ Իսկ ներքին քաղաքականությունն արտաքին քաղաքականություն է»։

Բայդենը խոստացել է վերջ դնել Թրամփի մի շարք որոշումներին, ներառյալ հիմնականում մուսուլմանական երկրներից իմիգրացիայի արգելքը, ապաստան խնդրողների թվի կրճատման ջանքերը։

Չինաստանի հետ առեւտրային բանակցություններում «չի լինի վերադարձ սովորական բիզնեսին», ասել է նա։ «Մեզ պետք են նոր կանոններ։ Մենք պետք է բանակցություններ վարենք հնարավոր դիրքերից ամենաուժեղի հետ դեմոկրատական այլ պետությունների կողքին, այլ ոչ թե Թրամփի ղեկավարած ԱՄՆ ինքնուրույն մոտեցմամբ»։

Բայդենը նշել է, որ աշխարհը Թրամփին համարում է «ոչ անկեղծ, վատ տեղեկացված եւ հախուռն, երբեմն էլ կոռումպացված»։ «Նախ եւ առաջ դիվանագիտությունը պահանջում է վստահություն, իսկ Դոնալդ Թրամփը լիովին խափանել է մեր հեղինակությունը»։

Բայդենը կոչ է արել վերջ դնել «հավերժ պատերազմներին» Աֆղանստանում եւ Մերձավոր Արեւելքում։ Նա ասել է, որ կվերադարձնի ամերիկյան զորքերի մեծ մասն Աֆղանստանից, կդադարեցնի աջակցությունը Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող պատերազմը Եմենում եւ ջանքերը կուղղի տարածաշրջանում «Ալ Քաիդայի» եւ ԻԼԻՊ ջախջախմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ