News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմի վերջին գործողությունները կարող են վատացնել հարաբերությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրում է Bloomberg-ը։

ԱՄՆ-ը մտադիր է հետաքննել Ֆրանսիայի պլանները՝ հարկ դնել տեխնոլոգիական հսկաների վրա, ինչպիսին են Facebook-ը եւ Amazon-ը, «ամերիկյան ընկերությունների դեմ անարդար գործողությունների առիթով առաջացած անհանգստությունների պատճառով։ Նույն հիմունքներով կիրառվում են հարկեր Չինաստանի համար։

Այս քայլը կարող է ձեռնտու չլինել Եվրամիությանը, որն արդեն ցնցված է նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքից՝ 25 տոկոս տուրք մտցնել ավտոմեքենաների արտահանման վրա։ Դա սեպ է խրում նաեւ Բեռլինի եւ Փարիզի հարաբերությունների միջեւ, քանի որ ավտոհսկա Գերմանիան ջանում է շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի սահմանափակ համաձայնագրի վերաբերյալ, որոնք փակուղի են մտել համաձայնագրում գյուղատնտեսությունը ներառելուն ֆրանսիական դիմակայության պատճառով։

Ավելին, Թրամփը հնարավորություն ունի շրջանցելու ԵՄ-ը եւ հարված հասցնելու Ֆրանսիային թվային հարկի առիթով։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին՝ ընդունելով օրինագիծ ավելի քան 750 մլն եվրո տարեկան եկամուտ ունեցող խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հարկելու մասին, որից 25 մլն-ն ստացվել է Ֆրանսիայից։  Թվային հարկը պետք է երկրի գանձարան բերի 400 մլն եվրո, բայց եւ միեւնույն ժամանակ կարող է ուժեղացնել լարվածությունը Վաշինգտոնի եւ Եվրամիության միջեւ։ Օրենքն ուղղակիորեն անդրադառնում է ամերիկյան այնպիսի տեխնոլոգիական հսկաների վրա, ինչպիսին են Google-ը, Apple-ը եւ Facebook-ը։ Ներկայում ինտերնետ-ընկերությունները հայտարարագրում են շահույթի մեծ մասը կենտրոնատեղիներում՝ անտեսելով այն երկրների ուշադրությունը, որտեղ ֆիզիկական գրասենյաներ չունեն, բայց վարում են իրենց բիզնեսը, գրում է Euronews-ը։ Ֆրանսիացիներն ասում են, որ կհանեն հարկը, եթե նման միջոցը չհամաձայնեցվի միջազգային մակարդակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ