News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ անարդար եւ անհիմն որոշումը՝ չինական Huawei ընկերությունը սեւ ցուցակում ներառելու մասին վնաս  է հասցնում նրա ամերիկյան մատակարարներին եւ գլոբալ հաճախորդներին։ Այս մասին ասել է ընկերության նախագահ Լյան Հուան, տեղեկացնում է AP-ը։

Նա նշել է, որ չինական տեխնիկական հսկան նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփման ոչ մի արդյունք դեռ չի ստացել ամերիկյան ընկերություններին որոշ բաղադրիչների վաճառքը թույլատրելու մասին եւ կոչ է արել Վաշինգտոնին հանել Huawei-ը սեւ ցուցակից։

ԱՄՆ-ը մեղադրում է Huawei-ին չինական լրտեսությանն աջակցելու մեջ։ Ընկերությունը չի ընդունում մեղադրանքը։ Նրա հիմնադիր Ռեն Չժենֆեյն ասել է, որ հունիսին ընկերությունը կրճատել է վաճառքի կանխատեսումները 30 մլրդ դոլարով հաջորդ երկու տարիների համար։

Թրամփը խոստացել էր թույլատրել որոշ բաղադրիչների վաճառքը, բայց ասել էր, որ ընկերությունը կմնա «սեւ ցուցակում» այնքան ժամանակ, մինչեւ որ կավարտվեն առեւտրային բանակցությունները Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ։

«Մինչեւ հիմա որեւէ փոփոխություն չենք զգացել»,- ասել է Լյանը։

Չնայած ԱՄՆ արտահանման սահմանափակմանը, Huawei-ի հասույթն այս տարվա առաջին կեսին ավելացել է, բայց մանրամասներ հաղորդելուց հրաժարվել է։

Թրամփի արտահանական սահմանափակումները վնաս են հասցնում չիփերի եւ այլ տեխնոլոգիաների ամերիկյան մատակարարներին, որոնց համար Huawei-ը խոշոր գնորդներից մեկն է։

Լյան Հուայի խոսքով՝ Huawei-ը որոշում է, թե ինչպես արձագանքի Google Android համակարգը կորցնելուն իր բջջային հեռախոսների համար։ «Android բաց օպերացիոն համակարգը եւ էկոհամակարգը նախկինի պես մեր առաջին ընտրությունն են»,- ասել է Լյանը՝ նշելով, որ ընկերությունը մտածում է՝ արժե՞ արդյոք ստեղծել սեփական օպերացիոն համակարգը։

Huawei-ը նաեւ սեփական միկրոսխեմաներ եւ այլ տեխնոլոգիաներ է ստեղծում, որոնք թույլ կտան կրճատել ծախսերի ծավալը ԱՄՆ բաղադրիչներից եւ պաշտպանել ընկերությունը մատակարարումների հնարավոր խափանումներից։ Հունվարին Huawei-ը հայտարարել է հաջորդ սերնդի սմարթֆոն ստեղծելու ծրագրերի մասին սեփական չիփերի հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ը, Google-ը եւ Oracle-ը հետեւում են, թե ինչ պոռնո են դիտում օգտատերերը
«Այն փաստը, որ պոռնոկայքերին հետեւելու մեխանիզմը նման է առցանց խանութների մեխանիզմին, մեծ մտահոգություն է առաջացնում», — նշել են հետազոտողները...
ԱԻ, սմարթ-քաղաքներ. Երեւանում WCIT 2019 համաշխարհային կոնգրեսում կքննարկվեն ՏՏ ոլորտի ամենահրատապ խնդիրները
WCIT 2019-ը տեղի կունենա Երեւանում...
Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները
Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգն ընդգրկում է ոլորտի ամենաարդիական...
Microsoft-ը ցուցադրել է «հոլոհեռատեղափոխության» տեխնոլոգիան
Microsoft-ը մի քանի տարի շարունակ ակտիվորեն զարգացնում է այդ տեխնոլոգիան...
Կարգավորիչները պետք է գանահատեն Facebook Inc.-ի Libra կրիպտոարժույթի ռիսկերը. ԱՄՀ
Նրա խոսքով՝ ԱՄՀ-ը նշում է Facebook-ի ծրագրերի առնչությամբ ռիսկերն ու մտավախությունները...
Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել
Խափանումներ են եղել նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներում...
Ամենաշատ