News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ձայնային հրահանգների մի մասի արտահոսք եղել է Google-ում։ Փորձագետներից մեկը խախտել է գաղտնիության սկզբունքը, ինչի պատճառով  տեղի է ունեցել տվյալների արտահոսք, ասել է ընկերության արտադրանքի գծով մենեջեր Դեւիդ Մոնսիսը, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Ըստ Մոնսիսի՝ Google-ը կանոնավորապես աշխատում է լեզվաբան փորձագետների հետ, որոնք ուսումնասիրում են գրառումների մի մասը, որպեսզի ավելի լավ ճանաչեն առանձին լեզվական նրբություններ։ Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ մշակման է տրվում բոլոր ձայնագրությունների 0,2 տոկոսը։ Ձայնային օգնականը՝ Google Assistant-ը, ձայնագրությունն ուղարկում է ընկերություն միայն այն դեպքում, եթե օգտատերն ինքն է դիմել նրան «Օքեյ, Google» հրահանգի օգնությամբ կամ գործարկման կոճակը սեղմելով։ Սակայն երբեմն սարքը որպես հրահանգ է ընկալում կողմնակի աղմուկը, ինչի պատճառով Google-ում ստացվում են ձայնագրություններ, որոնք օգտատերը չի նախատեսել  հնչեցնել։

Լեզվի գծով փորձագետներից մեկը խախտել է անվտանգության կանոնները, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գաղտնի տվյալների արտահոսք։ Մոնսիսը ճշգրտել է, որ խոսքը հոլանդերեն ձայնագրությունների մասին է։ «Մենք իրականացնում ենք վերլուծություն այս ոլորտում, որպեսզի կանխենք նման դեպքերը»,- ասել է Google-ի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր եւ ավելի հասանելի iPhone-ը Apple-ից՝ 399 դոլարով, կհայտնվի վաճառքում հաջորդ տարվա 1-ին եռամսյակում
399 դոլարանոց նոր iPhone-ը վաճառքում կհայտնվի եկող տարվա առաջին եռամսյակում...
Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին
Դուբայի թագաժառանգ եւ Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հովանավորության ներքո...
Հայաստանը հարուստ անցյալ եւ փայլուն ապագա ունի. Նուբար Աֆեյան
«Ավրորայի» նպատակը տարբեր մոտեցումներ առաջարկելն է...
Բլոկչեյն տեխնոլոգիաները զենք են կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ. Նուբար Աֆեյան
«Կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կարող են բարեփոխվել եւ էապես զարգանալ բլոկչեյնի շնորհիվ»...
YouTube-ում մեկնաբանությունն առաջին անգամ միլիոն լայք է հավաքել
Այժմ լայքերի քանակը գերազանցում է 1,1 միլիոնը...
Լիբերալ օրենսդրությունը կրիպտոարժույթի հարցում կբարձրացնի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ. փորձագետ
Առավելագույն ազատական օրենսդրությունը կրիպտոարժույթների հարցում կբարձրացնի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ...
Ամենաշատ