News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չինաստանում բերման են ենթարկել կնոջը, որը մոտեցել էր անծանոթ տղամարդուն, գրկել եւ փորձել համբուրել նրան: Ընդ որում՝ անսպասելի սիրո  պոռթկման օբյեկտը չէր հիացել կնոջ գործողություններով:

Ինչպես գրում է Global Times-ը, Չինաստանի Արեւելքում գտնվող Անհոյ նահանգում շուրջ 150 կգ կշռող փարթամ կազմվածքով կինը, որը կրում էր «անպարկեշտ վերնաշապիկ» եւ ուներ վառ դիմահարդարում, մոտեցել էր անծանոթին բազմամարդ փողոցում, գրկախառնվել նրան եւ փորձել համբուրել: Սեփական գործողությունները նա նկարահանում էր սմարթֆոնի միջոցով, որն ամրացված էր սելֆիի ձողի վրա: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները դժվարությամբ էին կարողացել նստեցնել կնոջը ոստիկանական մեքենան, քանի որ նա ակտիվորեն դիմադրում էր: Նրան հնարավոր է առաջադրվի մեղադրանք սեռական ոտնձգության հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ