News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում այս տարի երկրորդ անգամ՝ հունիսի 7-11-ը անցկացվեցին լայնամասշտաբ ադրբեջանա-թուրքական «Անխախտ բարեկամություն-2019» զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հետեւում է, որ զորավարժություններին նեգրավվել են մինչեւ 5 հազար զինծառայողներ, ավելի քան 200 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 180 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, 21 օդանավ եւ ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր եւ ժամանակակից սպառազինության ու ռազմական տեխնիկայի տարբեր նմուշներ, որոնք սպառազինում են ընդունվել: Զորավարժությունների նպատակը շտաբների մարտական գործողությունների համատեղ ծրագրերի մշակումն է, անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացումը եւ  Ադրբեջանի ու Թուրքիայի զինվորական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգման ձեռքբերումը՝ համատեղ խնդիրների կատարման նրանց հմտություններ զարգացման ճանապարհով:

Այս տարի Բաքում ընդհանուր անցկացրել է արդեն 15 զորավարժություն, ընդ որում՝ դրանցից 3-ը օպերատիվ-մարտավարական են եւ իրենց թափով բավականին խոշոր: Վերջին տարիների իրադարձություններն ուսումնասիրելիս հարց է ծագում՝ ադրբեջանական հրամանատարությունն ինչո՞ւ է այդքան ուժ ու միջոցներ ծախսում մարտական պատրաստվածության եւ նորագույն սպառազինություն ձեռք բերելու համար: Չէ՞ որ արդեն 25 տարի է անցել հրադադարի մասին բիշքեկյան համաձայնագրի կնքման օրից, իսկ «օկուպացված հողերի» երկար սպասված «ազատագրում» ոչ մի կերպ տեղի չի ունենում: Ադրբեջանի ԶՈՒ-ն վերջին տարիներին տարբեր երկրներից ու արտադրողներից ստացել է ռազմական տեխնիկայի նմուշներ: Եվ այս բազմազանությունը լրջագույն դժվարություններ է ստեղծում դրանք շահագործելիս եւ ինչպես զորավարժությունների, այնպես էլ մարտական պայմաններում կիրառելիս: Անձնակազմը խափանում է մարտավարական խնդիրների կատարումը զորավարժությունների ժամանակ դրված թիրախների ու խնդիրների ուղղությամբ տարբեր կարգի զորքերի ստորաբաժանումների հետ համակարգված փոխգործակցության ուղղությամբ: Չեն պատվաստվում լեռնային տեղանքում գործողությունների մշակման անհրաժեշտ հմտություններ՝ ուղղակի այն պատճառով, որ Ադրբեջանում լեռնային տեղանք գրեթե չկա:

Մարտական պատրաստվածությունը կաղում է, եւ դրա համար մշտապես գործի են դրվում թուրք հրահանգիչները։ Թիրախի կրակային խոցում կատարել չկարողանալը (հիշեցնենք Գյանջայում տեղի ունեցած միջադեպը, երբ ականն ընկել էր բնակելի տան վրա) աննշան մասն է այն ամենից, ինչը Բաքվի իշխանությունները չեն կարողացել թաքցնել։ Իրականում տեղի են ունենում չկայացածության եւ անիրազեկության բազմաթիվ նման դեպքեր, որոնք հասկանալի պատճառներով չեն հրապարակվում։ Դրա համար էլ կառավարությունը հարկադրված օրինականացրել է օտարերկրացիների ծառայությունն իր բանակում՝ դրանով իսկ փորձելով վարձկանների օգնությամբ բարձրացնել բանակի որակավորումն ու մարտական ոգին, եւ հակամարտության դեպքում սպանդանոց ուղարկել այլ երկրների պայմանագրայիններին։

Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության ռուսաստանյան կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Մաքսիմ Շեպովալենկոն armiya.az ադրբեջանական կայքի էջերում բավական ոչ երկիմաստորեն մեկնաբանել է Հայաստանի կողմից հարձակողական սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) ձեռքբերումը։ Տառացի մեջբերում ենք. «Եվ բանն այստեղ անգամ սովորական si vis pacem, para bellum-ը չէ, այլ այն, որ հակամարտության երկու կողմից գնվող ՍՌՏ հարցում գերակշռությունը պայմանականորեն «հարձակողական» համակարգերում ակնհայտորեն հայերի կողմն է (միայն «Իսկանդերներն» ինչ ասես արժեն, էլ չեմ ասում «սուշկաների» մասին)։ Բելառուսա-չինական արտադրության ադրբեջանական ՀԿՀՀ-ները, այնուամենայնիվ, ՕՏՀՀ չեն»։ Այս հայտարարությունը մեկ անգամ եւս վկայում է հօգուտ այն բանի, որ կգա օրը, երբ հակամարտող կողմերի ՍՌՏ քանակությունը ոչ մի դեր չի խաղա. կողմերը սպառազինություն առանց այդ էլ բավականաչափ ունեն։ Եվ հակառակորդի սպառազինության մեծ քանակությունը կարելի է հավասարեցնել պատերազմի վարման անհամաչափ մեթոդներով։ Օրինակ՝ պայքարի բնորոշ անհամաչափ մեթոդ է հակատանկային կումուլյատիվ ականների ձեռքբերումը, որոնք չեղարկել են տանկերի հոմոգեն զրահի հաստության ավելացումը։

Իսկ հաճախ անցկացվող զորավարժությունների նպատակն ակնհայտ է. նախագահ Ալիեւը հոգ է տանում սեփական վարկանիշի մասին եւ ջանում է պահել բնակչության հայրենասիրական զգացումների շեմը, բնակչություն, որը հատկապես վճռական է տրամադրված Բաքվում։ Մյուս կողմից՝ նա, ստանալով քաղաքական դիվիդենդներ, փորձում է լավը երեւալ Էրդողանի աչքին։ Միաժամանակ էլ փորձում է ողջ աշխարհին ցույց տալ ձեռք բերած ՍՌՏ բազմազանությունը եւ ճնշում գործադրել հակառակորդի վրա՝ բանակցություններն ուղղելով անհրաժեշտ հուն, բայց չի լուծում գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը։ Ինչպես ասում են, «սայլը տեղից չի շարժվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ